կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-16 17:44
Հասարակություն

Գազ քաշելով լավություն չենք անում, դեռ մի բան էլ ունեցողին վատություն ենք անում. Փաշինյանը՝ Սիսի բնակիչներին

Գազ քաշելով  լավություն չենք անում, դեռ մի բան էլ ունեցողին վատություն ենք անում. Փաշինյանը՝ Սիսի բնակիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Արարատի մարզի Սիս համայնքում բնակիչները բարձրացրեցին գյուղի ճանապարհի խնդիրը:

«Եթե նախահաշիվ ունենանք, հեշտ կլինի, որովհետև կիմանանք՝ էս ճամփեն սարքելու համար, պետք է էսքան փող»,-ասաց նա:

Իր հերթին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջարկեց. «Եթե  մոտավոր հաշվարկներով ճանապարհի շինարարությունը 80 միլիոն դրամ է կազմում, ինչպես գյուղացիներն են ասում, թող 10 տոկոսի չափով համայնքը ֆինանսավորի և իր մասնակցությունն ունենա ծրագրին»:

Գյուղացիներն այլ խնդիրներ ևս բարձրաձրեցին, ինչին վարչապետը հակադարձեց, որ միանգամից 4 նապաստակի հետևից չեն կարող ընկնել, պետք է հստակեցնել գլխավոր խնդիրը:

Ինչևէ, բացի գլխավոր՝ ճանապարհի բարեկարգման խնդրից, Սիսում գյուղացիները խնդրեցին լուծել նաև գյուղի գազամատակարարման հարցը, ինչին վարչապետը պատասխանեց՝ ապագան արևային էներգետիկան է:

«Եկեք կենտրոնանանք արևային պանելների վրա: Եթե մենք այստեղ գազը քաշենք, ձեզ լավություն չենք անում, իսկ նրանց, ովքեր գազ ունեն, վատություն ենք անում, որովհետև գազի գինը բարձրանում է: Իսկ արևային էներգիան անվճար է: Այսօր հեռանկարայինը արևային էներգետիկան է, էստեղ էլ Աստված տվել չի խնայել, ինչքան ուզեք, արև կա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: