|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի անվտանգության ուժերը երկրի հյուսիսարևելյան Մեշհեդ քաղաքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 գրոհայինի: Այդ մասին հայտնել է քաղաքի դատախազի տեղակալ Հասան Հեյդարին. հայտնում է РИА Новости-ն:
Հեյդարիի խոսքով՝ ձերբակալվածներից մի քանիսն իրանցիներ են, մյուս մասը՝ Աֆղանստանի քաղաքացիներ, որոնք, անցնելով ռազմական պատրաստություն, կարողացել են Իրան մտնել կեղծ փաստաթղթերով՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար: