|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածքում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կլինի Ստամբուլում: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ այցի ընթացքում նա հանդիպելու է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Սպասվում է, որ վերոնշյալ հանդիպումների ժամանակ օրակարգային թեմաներից են լինելու Սիրիայում քրդական ուժերի գործողությունները, կատարյան ճգնաժամի վերջին զարգացումները, ինչպես նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման հարցը: Նրան թուրքական իշխանությունները մեղադրում են անցած տարի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թիլերսոնը վերջին անգամ Թուրքիա էր մեկնել մարտի 30-ին: Իսկ նախորդ շաբաթ էլ հեռախոսազրույց էր կայացել Թուրքիայի և ԱՄՆ նախագահների միջև, որի ժամանակ քննարկվել էր Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը: