Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ներառում էր տնտեսական կանխատեսումներ առաջիկա տարիների համար: Այսպես` միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով: 2017 թվականի համար կանխատեսվում է 3.3 տոկոս, իսկ 2018-2020 թվականներին՝ համապատասխանաբար 4.7, 5.4 և 5.7 տոկոս տնտեսական աճ: Ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին աճին կկազմի, համապատասխանաբար, 2.3 և 1.4 տոկոսային կետ:
Ծրագրով ակնկալվում է, որ համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2018-2020 թթ. կտատանվի 23.4-23,6 տոկոսի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձևավորվող եկամուտների դեպքում` 22,8–23,3 տոկոսի սահմաններում:
Հիմք ընդունելով պետական բյուջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալները` կառավարությունը ծրագրում է 2018-2020 թթ. ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 26.1-25.7 տոկոսի սահմաններում: