|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում մեղադրանքները, թե ինքը չափից շատ է կիրառում սոցցանցերը:
«Ես օգտագործում եմ սոցցանցերը ոչ թե որպես նախագահ, այլ որպես ժամանակակից նախագահ»,- գրել է Թրամփը Թվիթերում:
Նրա թվիթերը սուր քննադատության են ենթարկել ոչ միայն դեմոկրատները, այլ նաև հանրապետականները: Անգամ Թրամփի խորհրդականներն են մտահոգություն հայտնել սոցցանցերում նրա ակտիվության կապակցությամբ:
Սակայն Թրամփը արձագանքել է այդ քննադատություններին, ասելով, որ սոցցանցերի օգտագործումը իրեն հնարավորություն է տալիս ուղիղ ձևով շփվել լայն հասարակության հետ` շրջանցելով կեղծ լուրերը: