|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Միաձայն քվեարկությամբ նման որոշում է կայացրել ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։
Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ը մրցույթ էր հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար։ ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը, դիտարկելով առաջադրված մասնագետների թեկնածությունը, ընտրել է Հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանին։
Պարոն Թոփչյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, ունի 39 տարվա գիտամանկավարժական փորձ։ Նա ՈԱԱԿ տնօրենն է 2008-ից։