Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015) Սերգեյ Ռեդկինը: Համերգը կկայանա դեկտեմբերի 21-ին` ժամը 19:00-ին:
Այս համերգը մաեստրո Թոփչյանի առաջին համագործակցությունն է Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է հանրահայտ Պավել Կոգանը:
Էդուարդ Թոփչյանը բազմիցս հանդես է եկել համերգներով Ռուսաստանում՝ ղեկավարելով ռուսական տարբեր հեղինակավոր նվագախմբեր, որոնց թվում են Ռուսաստանի ազգային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Միխայիլ Պլետնյով, և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակով: