|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հունիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջի մոտակայքում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սարյան փողոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 2 հա, Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1/4 հասցեում՝ մոտ 8 հա չոր խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի վերջնամասում՝ 6000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: