կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-21 09:55
Հասարակություն

Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվել է 105 հա խոտածածկ տարածք

Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվել է 105 հա խոտածածկ տարածք

Հայտնել ենք, որ հուլիսի 20-ին, ժամը 12:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Նշենք, որ 

Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել է. սահմանվել է հերթապահություն։ Այրվել է 105 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 գյուղի բնակիչ, 60 զինծառայող և Վայքի քաղաքապետարանի ջրատարը: 

Ժամը 05։54-ին հրդեհաշիջման աշխատանքերը վերսկսվել են, նկատվել է հրդեհի 3 օջախ։

Հուլիսի 21-ին, ժամը 07։00-ին մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։

Ժամը 09:13-ին մարվել է հրդեհի 2-րդ օջախը, այրվել է 2 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: