|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական «Գազպրոմ»-ը հնարավոր է լքի Թուրքիայի ներքին շուկան՝ մնալով միայն որպես գազ արտահանող. հաղորդում է Коммерсантъ-ը:
«Գազպրոմբանկ»-ն ավարտում է Promak ընկերությունը լքելու գործընթացը, որը Թուրքիա ռուսական գազի երկու ներկրողների՝ Enerco-ի եւ Avrasya-ի վերահսկիչ փաթեթին (60 տոկոս) է տիրապետում։
Ավելի վաղ «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտնել էր թուրքական մյուս ակտիվը՝ Bosphorus gas-ը, վաճառելու ծրագրերի մասին։ Մեդվեդևի խոսքով՝ թուրքական շուկան անկանխատեսելի է և լիրայի արժեզրկման ու կարգավորվող սակագների պատճառով կորցնում է գրավչությունը։