կարևոր
589 դիտում, 54 րոպե առաջ - 2026-09-17 10:52
Հասարակություն

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»

Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման արդյունքում ոչ միայն նրա բիզնես կայսրությունն է տուժել, մարդիկ են անգործ մնացել, անգամ կենդանիներն են առգրավվել, այլ հատկապես հայկական սպորտն է հայտնվել վատ վիճակում:

Թեպետ ԿԳՄՍ նախարարությունը պետք է սպորտի հարցերով զբաղվեր, սակայն սպորտային գործիչները անելանելի վիճակում են հայտնվել: Օրինակ, Սամբոյի ֆեդրացիան արդեն մարզիկներից գումար է պահանջել` 600 հազար դրամ, որ նրանց ուղարկի Աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ֆեդերացիայի նախագահը մեզ հետ զրույցում ասաց, որ պետությունն այս տարի չի ֆինանսավորել իրենց, և իրենք ստիպված են մարզիկներից գումար ուզել, քանի որ նախկին հովանավորներն այլեւս չեն օգնում:

Մեր տեղեկություններով, Սամբոյիր ֆեդերացիայի հիմնական ծախսերը հոգացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիմա նա կալանավորվել է եւ հայկական սամբոն հայտնվել է փակուղու մեջ, իսկ պետական միջոցները միայն ՔՊ-ականներին բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ տալու համար են, այլ ոչ թե սամբոյի աշխարհի առաջնության մեկնելու համար ծախսերը հոգալու: