Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցը:
Գևորգյանցի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
***
1968 թվականին Գևորգյանցն ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1971-ին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989-ից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ 2004 թ.՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահ, 2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ։
1995-1998 թթ. դասավանդել է ՀՊՄԻ-ում, 1998-ից՝ ԵԹԿՊԻ-ում, պրոֆեսոր՝ 2003 թ.։ Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա» գրքերի:
2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ:
Անվանի կինոռեժիսորի ֆիլմերից են «Ամենաալավ մարդը», «Քանի դեռ ապրում ենք», «Հրաշագործի աշունը», «Սպիտակ ոսկեր», «Կղզիներ», «Փարաջանով. վերջին կոլաժ»...