Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
74 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։
Պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։
1967 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին աշխատել է «Երևաննախագիծ», 1972-1991 թվականներին և 1997 թվականից՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտներում (1980-1991 թթ. և 1997 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար)։ 1991-1997 թթ. զբաղեցրել է «Երնորոգնախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի, Գյումրիի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանների, Երևանի թեթևատլետիկայի ծածկած մանեժի կառուցապատումը, կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը։
2004 թ. Երևանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է, ինչպես նաև 2008-ին Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկը։ Նա հեղինակել է նաև 2012-ին Երևանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակը։