|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայ գրող Լալա Մինասյան-Միսկարյանը ռուս լրագրողներին է ներկայացրել գրոհայինների կողմից Հալեպի օկուպացման ժամանակ քաղաքի բնակիչների տանջանքների մասին «Սիրիական օրագիր» անվանումով հայերեն գիրքը. հայտնում է ТАСС-ը:
«Ես գրել եմ քաղաքում պատերազմի առաջին օրվանից ինձ շրջապատող իրականության մասին, աշխարհը պետք է իմանա այն ցավի մասին, որը վերապրել են սովորական սիրիացիները, երբ Հալեպ մտան ահաբեկիչները»,- ասել է Մինասյան-Միսկարյանը:
Մահը հեղինակից երկու քայլի վրա է եղել. մի անգամ ականն ընկել է Հալեպի հայկական թաղամասում գտնվող նրա բնակարանի վրա:
Նա մանրամասնել է, որ 200 էջանոց «Սիրիական օրագիրը» հրատարակվել է Լիբանանում` 700 օրինակով: