կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 11:40
Տարածաշրջան

«Քանզի հայ են». Թուրքիայում դատապարտված գրողը Ցեղասպանության մասին գիրք է հրատարակել

«Քանզի հայ են».  Թուրքիայում դատապարտված գրողը Ցեղասպանության մասին գիրք է հրատարակել

Կայացել է Ստրասբուրգում ապրող թուրք գրող, սոցիոլոգ Փընար Սելեքի «Քանզի հայ են» վերնագրով նոր գիրքը:

 

Ըստ Haberler-ի՝ 90 էջանոց գրքում Սելեքը ներկայացրել է հայկական և քրդական հարցերը և նշել, որ Թուրքիայում այդ թեմաները դիտարկվում են տարբել տեսանկյուններից:

 

Գրքի շնորհանդեսին ներկա է եղել մոտ 80 ֆրանսիացի, ովքեր Սելեքից հետաքրքրվել են թուրքերի՝ հայերի հանդեպ ունեցած վերաբերմունքի, հարաբերությունների մասին: Գրողը հայտնել է, որ Թուրքիայում ազգայնամոլները, մտավորականները և այլ մարդիկ տարբեր տեսակետներ ունեն պատմական այդ իրադարձությունների վերաբերյալ:

 

«Իմ նոր գրքում խոսել եմ, թե ինչու էր մայրս նրանց այդ տարիներին դիմում «մադամ» (տիկին-խմբ.) բառով: Քանի որ նրանք հայ էին»,- ասել է Սելեքը:

 

Գրքում ներկայացված նաև Թուրքիան «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կենդանության օրոք և նրա սպանությունից հետո:

 

Թուրքական կայքը նշել է, որ մեծ է եղել գրքի շնորհանդեսի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը:

 

1998 թվականին Փընար Սելեքը Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության մասին իր հետազոտությունների պատճառով մեղադրվել է ՔԲԿ-ի քարոզչությունն իրականացնելու մեջ և ձերբակալվել: Պահանջել են նրան մահապատժի ենթարկել: 2010 թվականին Բեռլինում փաստաթղթով հաստատվել է նրան կտտանքների ենթակելու փաստը: Բանտարկությունից երկուսուկես տարի անց նա ազատ է արձակվել, սակայն այս անգամ մեղադրվել է 1998 թվականի հուլիսի 9-ին Թուրքիայի եգիպտական շուկայում տեղի ունեցած պայթյունի մեջ, որի հետեւանքով մահացել էր 7 և վիրավորվել 124 մարդ: Թեեւ ցմահ բանտարկության պահանջ էր ներկայացվել, Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը 2014 թվականին արդարացրել էր նրան: