Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական զինուժի կողմից երեկ իրականացրած գործողություներում ինչ-որ տեղ նկատելի է թուրքական հորդորը: Նման կարծիք Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է լարվածության խորացումը պայմանավորված լինի Ադրբեջանում ընթացող զորավարժություններով, Բաբայանն ասաց. «Վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն երկրորդ զորավարժությունն է անցկացնում: Ադրբեջանը, բնականաբար համարձակություն չի ունենա նման քայլեր ձեռնարկելու, եթե կողքն ինչ-որ մեկը կանգնած չլինի»:
Դավիթ Բաբայանի կարծիքով, տեղի ունեցածը կարելի է համարել նաեւ Ադրբեջանի պատասխանը Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությանը:
Դիտարկմանը, թե հնարավոր է լարվածության խորացումը պայմանավորված լինի նաև համանախագահների Արցախ կատարած վերջին այցի հետ, Բաբայանն ասաց.
«Փաստն այն է, որ երբ համանախագահներն այցելում են տարածաշրջան, դրանից առաջ կամ հետո միշտ հակառակորդը խախտում է զինադադարի ռեժիմը»:
Նրա խոսքով` համանախագահներն այս շաբաթ ավարտել են այցը Երևան և Ստեփանակերտ, իսկ մի քանի օրից կլինեն Բաքվում:
«Նման քայլից հետո Բաքու այցի ընթացքում համանախագահների կողմից պետք է հրապարակային և հասցեական հայտարարություններ հնչեն»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին` Բաբայնը նշեց, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն է:
«Բոլորս սգում ենք, բոլորիս համար անձնական կուրուստ է մեր տղաների մահը»,-ասաց նա: