|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Սուրբ Զատիկի նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկվել են զինադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ բոլոր այդ ոտնձգություններին տրվել է համարժեք պատասխան, և հակառակորդը լռել է:
Ինչ վերաբերում է կորուստներին, Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանը միշտ էլ քողարկում է իր զոհերի թիվը:
«Նրանք իրենց ներսում էլ ունեն խնդիրներ և նրանց բանակի ներսում ոչ կանոնավոր հարաբերությունների պատճառով էլ ունենում են բազմաթիվ կորուստներ, հետևաբար` նրանք թաքցնում ու քողարկում են: Բայց այն, որ մենք պինդ ենք, ամուր կանգնած ենք մեր սահմաններին, սա նույնպես փաստ է»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր կողմից կորուստներ չկան: