Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ-ն ոչ մի ձևով հնարավոր չէ վերադարձնել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է haqqinaz.com-ում հրապարակված հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, որ տարիների ընթացքում ԼՂ-ն լիարժեք պետություն է դարձել, անգամ` պարբերաբար նախագահական ընտրություններ են անցկացվում: Իսկ Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունները, թե Ղարաբաղը կվերադարձվի ուժով, առողջ մտածելակերպով մարդկանց դառը ծիծաղն է առաջացնում:
«Վերջին 15 տարիների ընթացքում ղեկավարությունը պնդում է, որ Ադրբեջանը ռազմական, տնտեսական առումով ավելի հզոր է բնական ռեսուրսներ չունեցող Հայաստանից: Սակայն պատմության մեջ չկան օրինակներ, երբ թույլ, քիչ քանակությամբ մարդկային ռեսուրս ունեցող երկիրն օկուպացնում է իրենից հզոր հարևանի տարածքի մեկ չորրորդ մասը: Նման օրինակներ չկան և չեն կարող լինել: Եթե կա ուժ, ռազմական հզորություն, ապա ի՞նչն է այս տարիների ընթացքում խանգարել գոնե ազատել ԼՂ-ին կից տարածքները»,- գրում է հոդվածագիրը:
Նա հարց է տալիս` ինչի՞ համար են զոհվում ադրբեջանցի զինվորները: «Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ մեծ պատերազմի, ոչ մի պատերազմի: Պատերազմի դեպքում բանակը, որն իր կազմով ժողովրդական է, կարող է ոգով էլ ժողովրդական դառնալ, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը ամենից շատ վախենում է ժողովրդի համախմբումից, ժողովրդական շարժումից»,- ասվում է հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, որ Ալիևը միայն ցույց է տալիս, թե մտադիր է լուծել Ղարաբաղյան խնդիրը, վերադարձնել տարածքները, և սահմանին սրացումները, հրաձգությունը, մարտական գործողությունները միայն այն բանի համար են, որ ցույց տան ժողովրդին, թե Ալիևը զբաղված է այդ հարցով և շուտով այն կլուծի:
Հոդվածագիրը հավելում է, որ Ալիևը ավագը գիտակցել է, որ Ղարավաղը երբեք չի վերադարձվի, երբ ստորագրել է հրադադարի մասին փաստաթուղթը: «Լեռնային Ղարաբաղն այլևս հնարավոր չէ վերադարձնել: Ադրբեջանին պետք է վերադարձնել հայերի կողմից «անվտանգության գոտի» հայտարարված շրջանները և շարունակել առաջ շարժվել: Տարածքային կորուստներ ունեցել են տարբեր պետություններ, անգամ` ուժեղ եվրոպական: Տարածքի կորուստը պատմության վերջը չէ: Իսկ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեպքում դա անգամ ողբերգություն չէ, այլ ծանր հիվանդության ավարտ»,- եզրափակում է հոդվածագիրը: