Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է աշխատանքից: Նրան կփոխարինի ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը:
Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ Բաբակեխյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ: Թե ո՞րն է նրա պաշտոնանկության պատճառը, ոստիկանությունից չհայտնեցին: Պարզ չէ նաև` Բաբակեխյանն ազատվել է սեփական դիմումի համաձա՞յն, թե՞ ոստիկանապետի հրամանով:
Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում Վլադիմիր Գասպարյանը խիստ քննադատության է ենթարկել մի քանի ոստիկանապետերի:
Կարելի է ենթադրել, որ ոստիկանապետի պաշտոնանկության պատճառներից մեկը մարզում, մասնավորապես` Գյումրիում տիրող իրավիճակն է:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ հերթական «դեբոշն» էր սարքել` կրակոցներ արձակելով ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան ուղղությամբ: