|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանությունը:
Ոստիկանապետի հրամանով` նրան փոխարինել է ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը` ազատվելով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնից։