|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաթարի շուրջ ստեղծված վիճակը հեռախոսազրույցով քննարկել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից, այդ հեռախոսազրույցը եղել է Էրդողանի նախաձեռնությամբ:
Նախագահները կոչ են արել շահագրգիռ երկրներին երկխոսել միմյանց հետ` կոմպրոմիսային լուծումներ գտնելու և Պարսից ծոցի տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար:
Ավելի վաղ, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ-ն հայտարարեցին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին, մեղադրելով նրան ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: