կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-07 17:00
Աշխարհ

Էրդողանը մտադիր է Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկել Պուտինի հետ

Էրդողանը մտադիր է Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայատարարություն է տարածել՝ մանրամասնելով, որ մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել  իրավիճակը Սիրիայում.  ըստ Yerkir.am-ի հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ երեկոյան ես բանակցություններ եմ վարել Թրամփի հետ։ Դրանից հետո ես բանակցություններ կվարեմ նաև Պուտինի հետ, որպեսզի գնահատենք Սիրիայում իրադրությունը »,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ Անկարան «մինչև վերջ կկատարի պարտավորությունների իր մասը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում»։

«Մենք չենք նահանջում հուշագրից»,- հավելել է նա։

Հիշեցում

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկի մասին՝ այնտեղ անվտանգային գոտի ստեղծելու նպատակով։ 

Կարճ ժամանակ անց՝ հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման համատեղ գործողությունների հուշագիր են ընդունել։ Ըստ փաստաթղթի՝ ռուսական զինվորական ոստիկանությունն ու սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 13-ի կեսօրից դուրս են բերվել Թուրքիային սահմանակից շրջաններ անվտանգության 30 կիլոմետրանոց գոտում։

Օրեր անց՝ հոկտեմբերի 29-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պարզաբանել է, որ քրդերն ավարտել են իրենց զինված ստորաբաժանումների դուրսբերումն անվտանգության գոտուց։

Պարզաբանումից մի քանիօր անց նոյեմբերի 1-ին ռուս  թուրք զինվորականներն իրականացրել են առաջին համատեղ պարեկումը Եփրատից արևել ուղղությամբ։