Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճել են Քաթարի հետ չորս արաբական երկրների` դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարության ֆոնին. հայտնում է РИА Новости-ն:
Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 1,42 տոկոսով՝ հասնելով բարելի համար 50,66 դոլարի: WTI ապրանքանիշի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,43 տոկոսով՝ հասնելով բարելի համար 48,34 դոլարի:
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն երկուշաբթի առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Պատճառն այն է, որ նրանք Դոհային մեղադրում են ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և այդ արաբական պետությունների ներքին իրավիճակի ապակայունացման մեջ: