|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հունիսի 6-ից 7-ը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը կայցելի Հռոմ։
Նախարար Նալբանդյանի այցելության ընթացքում նախատեսվում են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կանցկացվեն հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, ինչպես նաև հայ-իտալական գործարար համաժողով։
Հռոմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Իտալիայի խորհրդարանականների հետ և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ հանդես կգա Միջազգային հարաբերությունների իտալական ընկերակցությունում։
ՀՀ ԱԳՆ