| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  6 տարի առաջ - 2019-07-16 22:35
            6 տարի առաջ - 2019-07-16 22:35  
         
                
            Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստին, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը ներկայացրել է «ԼՂՀ կառավարության 2012 թ. հունվարի 19-ի՝ հիմնական կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին N 11-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ԱՀ կառավարության որոշման նախագիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ս. Ավանեսյանն ասել է, որ նախագծով առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 25 հազար 500 դրամ՝ միաժամանակ ամրագրելով նաև, որ եթե պետական կենսաթոշակների մասին օրենքի 15-րդ հոդվածով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս է 25 հազար 500 դրամից, ապա կենսաթոշակը նշանակվում և վճարվում է նույնքան գումարի չափով: