|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
CNNTurk հեռուստաալիքի ամենավարկանիշային համարվող հաղորդավարուհի Նևշին Մենգյուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ամեն օր հեռաուստալիքով հեռարձակվող «Գլխավոր լուր» հաղորդման հաղորդավարուհի Մենգյուն, հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ ու գնահատմամբ: Եվ այս անգամ Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ է տևել՝ ասելով. «Էրդողանի մտնելն ու դուրս գալը (Թրամփի սենյակ- խմբ.), նստելն ու զրուցելը` բոլորը միասին տևել է ընդամենը 23 րոպե»:
Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Մենգյուի այս մեկնաբանությունը դուր չի եկել իշխանամետ հատվածին, և նա քննադատությունների թիրախ է դարձել: Այս ամենից հետո CNNTurk-ը որոշում է կայացրել Մենգյուին հեռացնել եթերից: Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ, նրան հեռուստաալիքում այլ հաստիք կառաջարկվի: