|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Մեկ այլ դեպքում Հանրապետական կուսակցության վերնախավը կսկսեր փնտրել, թե իրենց կուսակիցներից ովքեր են իրենց դեմ քվեարկել: Բայց այս անգամ նրանք անխռով ու անվրդով ընդունեցին Արմեն Աշոտյանի «մազապուրծ հաջողությունը»: Բանն այն է, որ ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներից 8–ը հավաքեցին 73 եւ ավելի ձայներ: Նրանց թվում` եւ ոչ ՀՀԿ–ականները: Եվ միայն Արմեն Աշոտյանի ձայներն էին անհամեմատ քիչ՝ 56:
«Փաստ»-ի տեղեկություններով եւ՛ ՀՅԴ, եւ՛ «Ծառուկյան» դաշինքի խմբակցություններից մի քանի հոգի իրենց ձայնը տվել էին Աշոտյանին: Փաստորեն, ավելի քան 20 հանրապետական (ՀՀԿ պատգամավորների գրեթե կեսը) դեմ է քվեարկել Արմեն Աշոտյանին:
Այժմ ձեւացնում են, թե ոչինչ էլ չի եղել, սակայն այս փաստը կուսակցության ներսում նոր խմորումներ է առաջ բերել: Առաջիկայում, ավելի կարեւոր հարցերում անհրաժեշտ ձայներ ապահովելու նպատակով, կուսակցությունը որոշել է մի խումբ մարդկանց «գամերը» ձգել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: