|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Ծառուկյան» դաշինքի՝ ինքնաբացարկ հայտնած, ապա այդ դիմումը չեղարկելու հայտ ներկայացրածների՝ խորհրդարանում լինել-չլինելու հարցը կորոշվի այսօր՝ դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ թեև պատգամավոր լինելու ցանկությունը մեծ է և շարունակում է մնալ կարծիքին, որ իրեն ժողովուրդն է ընտրել ու անարդար է դեմ գնալ ժողովրդի կամքին, բայց, միևնույն է, որոշողը Գագիկ Ծառուկյանն է:
Ազիզյանն ասաց, որ ոտքն արդեն լավացել է և անպայման գնալու է Ծառուկյանի հետ հանդիպմանը: «Երբ ավարտվի հանդիպումը, ամեն ինչ պարզ կլինի, կորոշվի՝ ով է լինելու խորհրդարանում»,- ասաց նա:
Ի դեպ, Ազիզյանն ասաց նաև, որ տեղյակ չէ՝ մյուս թեկնածուները, ովքեր ինքաբացարկի դիմումը չեղարկելու հայտ էին ներկայացրել, կգա՞ն հանդիպմանը, թե՞ ոչ: