Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ-OECD) անդամ երկրներում անձնական կյանքին ամենաքիչ ժամանակ են տրամադրում Թուրքիայի քաղաքացիները: Թուրքական Sözcü թերթի կայքի համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել OECD-ի հրապարակած` «Ավելի լավ կյանքի ինդեքս» զեկույցից. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ այդմ՝ Թուրքիայում աշխատանք ունեցողների 39.3 տոկոսը շաբաթական ստիպված է աշխատել 50 ժամից ավելի: OECD անդամ 35 երկրներում շաբաթական 50 ժամից ավելի է աշխատում աշխատանք ունեցողների միայն 13 տոկոսը: Արդյունքում` այդ մարդիկ հանգստին, սնվելուն, քնին, ընտանիքին ու զվարճանքներին կարողանում են հատկացնել օրական ընդամենը 12.2 ժամ:
Այս ցուցանիշով Թուրքիան 35 երկրների ցանկում ամենավերջին հորիզոնականում է: Ցանկի առաջին հորիզոնականում Ֆրանսիան է, որտեղ մարդիկ օրական միջինում 16.4 ժամ են տրամադրում հանգստին, զվարճանքներին ու սոցիակալան շփումներին: Բացի Թուրքիայից, չափից շատ աշխատող երկրներից են նաև Իսրայելը, Լատվիան և Մեքսիկան, որտեղ ևս աշխատողները օրական հանգստին տրամադրում են 14 ժամից քիչ ժամանակ:
Ընդհանուր առմամբ, OECD անդամ 35 երկրներում անձնական կյանքին հատկացվող ժամանակի օրական միջին ցուցանիշը 15 ժամն է կամ օրվա տևողության 62 տոկոսը: Թուրքիայում, փաստորեն, աշխատողները իրենց ազատ տնօրինության տակ ունեն օրվա 51 տոկոսը: