Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներսում շարունակվում է պայքարը, թե 2018թ. ապրիլից հետո խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ո՞վ կզբաղեցնի պետության դե ֆակտո ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը: Այդ փաստը երեւաց նաեւ երեկ, երբ լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր եւ Սերժ Սարգսյանի մրցակցության թեմային: Նա հայտարարեց, թե իրենք նույն թիմից են: Իսկ հարցին՝ տարբեր գնահատականներով, Սարգսյանը պատրաստվում է 2018 թվականին դառնալ վարչապետ, արդյոք ինքը նման քայլեր տեսնում է, Կարապետյանը պատասխանել է կարճ՝ ոչ:
Բայց այն, որ Սերժ Սարգսյանն իրապես ուզում է շարունակել իշխանավարումը նախագահական լիազորությունների ավարտից հետո որպես վարչապետ, անկասկած է, այլապես նա չէր փոխի սահմանադրությունն ու 2018թ. ապրիլից հետո իշխանական ողջ լծակները չէր կենտրոնացնի կառավարության ղեկավարի ձեռքում՝ ակնարկելով իր հնարավոր պաշտոնավարման մասին, մյուս կողմից խորհրդարանը ձեւավորելով իր ուզածով:
Այլ բան, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում տեսնել այդ ամենը կամ ցույց է տալիս, որ չի տեսնում՝ միաժամանակ Սերժ Սարգսյանին մղելով ավելի կտրուկ գործողությունների եւ հասկացնելով, որ ինքն էլ իր հերթին չի պատրաստվում զիջել ու ամեն գնով շարունակելու է պայքարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: