կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-03 10:13
Հասարակություն

Գործադիրն օրենսդիրին հասկացրել է` հանգիստ նստել տեղները. Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով». «Իրավունք»

Գործադիրն օրենսդիրին հասկացրել է` հանգիստ նստել տեղները. Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով». «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին օրերին խիստ լարվել են Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ հարաբերությունները:

Կոնֆլիկտի առանցքում Օպերայի թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից աշխատանքից ազատելու փաստն է:

Մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փորձել են միջամտել եւ իրենց բողոքը բարձրացնել Ն. Ղարիբյանի կամայականությունների վերաբերյալ:

Սակայն նոր իշխանության վերին օղակներից հասկացրել են. «Հանգիստ նստեք, տեղներդ»՝ ակնարկելով, որ Ն. Ղարիբյանը գործում է վարչապետի «դաբրոյով»:

Այս իրավիճակը, ինչպես ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը կասեր, կոգնիտիվ դիսոնանս է ստեղծել պատգամավորների մոտ, քանի որ իրենց թվում էր, թե իրոք ունեն լծակներ եւ իշխանություն՝ խորհրդարանական վերահսկողության եւ խնդիրներ բարձրացնելու, բայց արի ու տես, որ նրանց այս թեմայով շտապել են լռեցնել»,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: