|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Արցախում կկայանան հայաստանյան ազգագրական համույթների հյուրախաղերը: Մայիսի 9-ին, ԼՂՀ Մարտունի, Հադրութ, Ասկերան, Քաշաթաղ և Քարվաճառ համայնքներում ելույթ կունենան «Մասունք», «Տարոնցիներ», «Սասնա ծռեր», «Նուբար» և Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական համույթները: Ծրագիրը, որն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, նվիրվում է Շուշիի ազատագրման 25-ամյակին և մայիսյան հաղթանակներին:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, նախատեսված է 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը: