Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-07 13:15
Մշակույթ

"Մարաթոն". վազք դեպի նպատակակետ

"Մարաթոն". վազք դեպի նպատակակետ

Հարություն Շատյանի «Մարաթոն» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում:

 

Լրագրողների հետ զրույցում Շատյանը նշեց, որ ֆիլմը պատմություն է մի երիտասարդի մասին, որը դուրս է եկել ինքն իր դեմ, աշխարհի դեմ եւ պայքարում է մահվան դեմ: 18 րոպե տեւողությամբ ֆիլմը նկարահանված է մեկ կադրով:

 

«Ֆիլմը էսպերիմենտալ էր մեզ համար, քան որ «Մեկ կադր» ժանրում մենք փորձ չունեինք: Ֆիլմի պատմությունն իրական չէ, բայց շատ մոտ է իրականությանը: Մենք սիրում ենք բարդություններ, ինչի համար էլ որոշեցինք մեկ կադրով նկարահանել այն»,- ասաց ռեժիսորը:

 

Ըստ նրա` յուրաքանչյուր ֆիլմ նկարելիս կարեւորը լավ աշխատանքն է, բայց լավատեսական շեշտը նույնպես շատ կարեւոր է, քանի որ, ռեժիսորի հավաստմամբ, հայերս այսպես, թե այնպես տառապած ազգ ենք. «Բոլորն էլ վազում են, եւ ով ուր կհասնի, պարզ չէ. իմ հերոսը վերջում հասնում է իր նպատակին»: