|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց դավիթաշենցիների հետ:Նա նշեց, որ Դավիթաշեն համայնքը գողտրիկ վարչական շրջան է, կանաչապատ, և օր օրի զարգանում է:Նա անդրադարձավ իր ընդդիմախոսներին, որոնք ասում են, թե քաղաքում դրական փոփոխություններ չկան, և կոչ արեց ամեն ինչ դիտել համեմատության մեջ, համեմատել չորս տարի առաջվա Երևանը:
«Բազում խնդիրներ դեռ կան` քաղաքային տրանսպորտ, բազմաբնակարան շենքերի համատիրությունների կառավարում, կանաչապատում և այլն: Քաղաքային տրանսպորտի հետ կապված ձեռքներս ծալած չենք նստել, միջազգային կառույցների հետ համագործակցելով արդեն լուծման փուլին ենք հասել»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Բնակիչների հետ շփման ժամանակ մի կին մոտեցավ Տարոն Մարգարյանին և խնդրեց. «Շատ եմ խնդրում, մարշրուտկաները հանեք էլի»: