Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի` Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակներում Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդն այսօր «կբաժանվի» 2 մասի: Կիսաեզրափակիչի առաջին խաղում կմրցեն մադրիդյան 2 թիմերը` «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն: Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Եվրոպական մրցաշարերում թիմերը կհանդիպեն 5-րդ անգամ: Բոլոր դիմակայություններն ավարտվել են «արքայական» թիմի առավելությամբ:
«Ռեալ»-ը 7-րդ անգամ անընդմեջ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որը ռեկորդային է ՉԼ մրցաշարերի պատմության մեջ: «Ատլետիկո»-ի արգելքը հաղթահարելու դեպքում «Արքայական» ակումբը կարող է դառբալ առաջինը, որը 2 տարի անընդմեջ հաղթում է ՉԼ գավաթը:
«Ատլետիկո»-ն պատմության մեջ 6-րդ անգամ է դուրս գալիս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, սակայն երբեք չի դարձել մրցաշարի հաղթող:
«Ռեալ»-ը կորուստներով է մոտենում այս խաղին: Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Պեպեն, Կոենտրաուն և Բեյլը, սակայն Զինեդին Զիդանը կարող է փոխարինել վնասվածք ստացած ֆուտբոլիստներին` խաղադաշտ դուրս բերելով վերջին հանդիպումներում տպավորիչ խաղ ցուցադրած Իսկոյին և վնասվածքից ապաքինված Ռաֆայել Վարանին:
«Ատլետիկո»-ի կազմում նույնպես քիչ չեն վնասվածք ստացած ֆուտբոլիստները: Դիեգո Սիմեոնեի համար հատկապես լուրջ խնդիր է Խուանֆրանի, Շիմե Վրսալկոյի, Խոսե Խիմենեսի և Աուգուստո Ֆերնանդեսի բացակայությունը:
Չեմպիոնների լիգա. կիսաեզրափակիչ փուլի դիմակայության հանդիպում`
«Ռեալ»-«Ատլետիկո»
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ
Երևանի ժամանակով` 22:45
Հավանական կազմեր.
Ռեալ». Նավաս, Վարան, Ռամոս, Կարվախալ, Մարսելո, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոսս, Իսկո, Բենզեմա, Ռոնալդու
«Ատլետիկո». Օբլակ, Գոդին, Սավիչ, Լուկաս, Լուիս, Գաբի, Սաուլ, Կոկե, Կարասկո, Գամեյրո, Գրիզման
Բուքմեյքերների կարծիքը.
«Ռեալ»-ի հաղթանակ ` 1,75
Ոչ-ոքի` 3,75
«Ատլետիկո»-ի հաղթանակ` 5,5