|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այն լուրերը, թե ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշանակվել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ակադեմիայից:
«ԱԺ-ն գործելու է մինչև մայիսի 18-ը: Քանի որ տիկին Բիշարյանը դեռ ԱԺ պատգամավոր է, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարն է, նա չի կարող նշանակվել ակադեմիայի ռեկտոր»,- ասացին մեզ:
Ճշտող հարցին` հավանական թեկնածուն նա՞ է, պատասխանեցին. «Դեռ չգիտենք, պետք է սպասել մինչև մայիսի 18-ը և տեսնել, թե ինչ կլինի: Եթե նա լինի, արդեն բոլորը կիմանան: Այս պահին նման բան չկա»: