Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից կոշտ ելույթ ունեցավ` հասցեական մեղադրանքներ հնչեցնելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հասցեին:
Հեղինե Բիշարյանի պատասխան ելույթն էլ չուշացավ: «Որոշ մարդիկ ողորմելի, լրագրողական մակարդակի գնահատականներով են: Իհարկե, ներողություն բոլոր պարկեշտ լրագրողներից: Դա դեռ չի նշանակում, որ այդ ձեռագիրն աշխատելու է: Դուք Ձեր քթին ուտելու եք, համապատասխան պատասխանները Ձեր ասածների լինելու են: Այն մարդիկ, ովքեր հնարավորություն են ունեցել այս ամբիոնից ելույթ ունենալու, դեռ չի նշանակում, որ իրավունք ունեն անցած ճանապարհ ունեցող քաղաքական ուժերին քննադատելու: Մարտի 1-ի արյունը ձեզ վրա է, հենց քո վրա է, որովհետև մոլորեցնելով տասնյակհազարավոր մարդկանց պարահրապարակ հանեցիք, պարեցիք, հեղափոխության կոչեր արեցիք և մարդկանց տարաք զոհաբերության և, խղճներդ հանգիստ, գնացիք ձեր տուն ու հիմա էլ փորձում եք մարդ գտնել, որի վրա էլ փորձում եք բարդել մեղքը, բայց ժամանակը տվել է գնահատական»,- բղավելով ասաց Բիշարյանը, ապա հավելեց. «Կանչել էիք ժողովրդին, մինչև վերջ տեր կանգեիք: Դու ո՞վ ես, որ գնահատական տաս, որոնք ճանապարհ են անցել, որոնք ունեն հնարավորություններ, որոնք քեզանից միլիոն անգան խելոք են, քանի որ մենակ չեն: Կոչ կանեմ իմ ընկերներին, որ էստեղից չափները ճանաչեն: Չափվելու տեղ եք ուզում, եկեք դահլիճից դուրս, եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք դահլիճից դուրս ռազբոռկի, ոչ թե էստեղ երկու բառ ասեք ու թռնեք: Ձեր քթից ենք բերելու, որ դուք որևէ քվե չգողանաք ժողովրդից»: