|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր Լևոն Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը:
Հարցին, թե ի՞նչ ջանքեր է գործադրում Հայաստանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նա ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե չի նպաստում ճանաչմանը, այլ հակառակը` ուղղակի աշխատում է այդ ուղղությամբ: Սարգսյանի գնահատմամբ` այդ ջանքերը բավական արդյունավետ են:
«Չեմ կարծում, թե Հայաստանի դիվանագիտական ջանքերի գործում թերություններ կան, մենք անում ենք այն, ինչ կարողանում ենք անել, դեռ մի բան էլ` ավելի»,- ասաց նա:
Հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը անո՞ւմ է ամեն ինչ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Լևոն Սարգսյանը պատասխանեց. «Այո, ամեն ինչ անում է»:
Նա նշեց, որ ներքին քաղաքական հարցերով ընդհանրապես չի հետաքրքրվում: