Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պալմիրայի համար մարտերում ևս 2 ռուս մարտիկ է զոհվել: Այդ մասին հայտնում է «Reuters»-ը:
Զոհվել են 41-ամյա Ալեքսեյ Սաֆոնովը (մարտի կեսին) և 46-ամյա Վլադիմիր Պլյուտինսկին (փետրվարի սկզբին): Այդպիսով, ըստ պարբերականի, ռուսների զոհերի թիվը Պալմիրայում հունվարի վերջից մինչև մարտի վերջն ընկած հատվածում հասել է 21-ի: ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է 5 զոհի մասին:
Սաֆոնովը հուղարկավորվել է Ռոստովի շրջանում: Նրա հարազատներից մեկը, հարևանները և տեղացի պաշտոնյան հաստատել են, որ նա զոհվել է Սիրիայում: Մահվան հանգամանքները հայտնի չեն: Ըստ պարբերականի, վերջին շրջանում նա չի եղել ՌԴ բանակի կազմում, գրում է «Deutsche Welle»-ն:
Պլյուտինսկին Կրասնոդարի երկրամասից է, նա սպանվել է սիրիական Թաիսում, որը Պալմիրայից ոչ հեռու է գտնվում: Նրա բարեկամուհին հայտնել է, որ մահվան պահին նա ՌԴ ԶՈւ շարքերում չի ծառայել:
«Reuters»-ը հիշատակում է նաև 27-ամյա Միխայիլ Նեֆեդովին, որը սպանվել է Սիրիայում փետրվարին, նա ևս ՌԴ ԶՈւ կազմում չի եղել, հանդիսացել է մասնավոր ռազմական ընկերության անդամ: