Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ընդլայնել է իր հսկողության տակ գտնվող գոտին Պալմիրայի ուղղությամբ: Ազատագրվել է 783 քկմ տարածք Տյաս շրջանում: Այդ մասին հայտարարել է ճեպազրույցում ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:Հայտնում է Ria.ru-ն:
«Պալմիրայի ուղղությամբ սիրիական բանակը ՌԴ օդատիեզերական ուժերի աջակցությամբ զգալիորեն ընդլայնել է իր հսկողության տարածքը Տյաս շրջանում: Ազատագրվել է 783 քկմ, արևելյան ուղղությամբ առաջխաղացումը կազմել է 25 կմ: Ազատագրվել է Էլ Բեյդան: Հսկողություն է սահմանվել իշխող բարձունքներում: Դեպի Պալմիրա ճանապարհի մեծ մասն անցած է»,-ասել է Ռուդսկոյը:
Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել էր, որ Մոսուլում միջազգային կոալիցիայի գործողությունների պատճառով, որը դուրս է մղում զինյալներին Սիրիայի արևելք, ԻՊ-ն գործնականում անարգել կենդանի ուժ ու զենք է տեղափոխում Պալմիրայի, Դեր Զորի և Թուրքիային սահմանակից Էլ Բաբ քաղաքից:
Ծայրահեղականները կրկին գրավեցին հինավուրց Պալմիրան 2016-ի դեկտեմբերին: Սիրիական բանակի նահանջից առաջ բնակչության 80 տոկոսը տարհանվեց:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մեծ վնաս են հասցրել սիրիական հինավուրց Պալմիրայի պատմական հուշարձաններին, այդ թվում հայտնի հռոմեական ամֆիթատրոնի շենքին: