|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
2016 թվականին չինացի զբոսաշրջիկները արտասահմանում գումար ծախսելու առումով առաջատար են: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Աղբյուրի համաձայն՝ Չինաստանի քաղաքացիները 2016-ին արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ծախսել են 261 միլիարդ դոլար, ինչը 2015թ-ի համեմատ 12 տոկոսով ավելի է:
Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է: Ամերիկացի զբոսաշրջիկների ծախերը հասել են 122 մլրդ դոլարի՝ 2015-ի համեմատ աճելով 8%-ով:
Եռյակը եզրափակում է Գերմանիան, որի քաղաքացիները ծախսել են 81 մլրդ դոլար, ինչը 5 տոկոսով ավելի է 2015-ի համեմատ: Չորորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան (64 մլրդ դոլար), հինգերորդում` Ֆրանսիան (41 մլրդ դոլար):