|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Դեկտեմբերի 5-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հրավերով տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցում էին Կենտրոնական կոմիտեի անդամներ, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, «Ապառաժ» թերթի խմբագիր Արա Պուլուզյանը:
Ինչպես տեղեկացնում է «Ապառաժը»՝ հանդիպման քննարկման հիմնական թեման հայոց պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցն էր: Նշվեց, որ անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ համապատասխան հանձնախմբի հետ՝ կազմակերպվելիք միջոցառումները համադրելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կարևորվեց պետականորեն հանրապետության տոն օրը նշելու անհրաժեշտությունը և որոշվեց առաջարկություններն ու ժամանակացույցը հստակեցնելուց հետո դիմել ԱՀ իշխանություններին՝ պետական մակարդակով նշված տոնակատարությունների կազմակերպման նպատակով հանձնաժողով կյանքի կոչելու համար: