|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թիվ 9/41 ընտրատեղամասում այսօր միջադեպ է տեղի ունեցել: Կրկնակի քվեարկության փորձ հիշեցնող պատմությունը, ըստ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Նավոյանի, ուղղակի թյուրիմացություն է:
«Ընտրողը կատարել էր իր քվեարկությունը ու դուրս չէր եկել ընտրատեղամասից, այլ ներսում եղբորն էր սպասել: Նա կանգնել էր անձի ինքնությունը ստուգող սարքի մոտ: Սարքի մասնագետը, չիմանալով, որ կանգնածն ուղղակի սպասում է, նրա անձնագիրն էր ուզել, իսկ տղամարդն ինքնաբերաբար տվել էր անձնագիրը: Երբ տվյալները գրանցել էին, սարքի վրա անմիջապես կարմիր լույս էր միացել, քանի որ այն մեկ անգամ արդեն գրանցել էր ընտրողին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Նավոյանը:
Նա տեղեկացրեց, որ խնդրի կապակցությամբ իրենք դիմել են ոստիկանություն, ոստիկաններն արձանագրել են դեպքը, բացատրություն վերցրել և նյութեր են նախապատրաստում: Նավոյանի հավաստմամբ` քաղաքացին երկրորդ անգամ չի քվեարկել: