Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանը «Մայր Հայաստան» դաշինքի անդամները զրուցեցին տաղավարում հավաքված քաղաքացիների հետ, ովքեր հստակ դիրքորոշում հայտնեցին, որ դաշինքի մոտեցումը միակ ճիշտ լուծումն է՝ սա քաղաքապետի ընտրություն չէ, այլ Հայաստանը փրկելու ընտրություն։
«Միակ ճիշտ լուծումն է, պիտի ժողովուրդը հասկանա, որ սա քաղաքապետի ընտրություն չէ, վե՛րջ, դու ճիշտ ես ասում՝ Նիկոլին հեռացնելու ընտրություն է սա»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Նոր Նորքի մեկ ուրիշ բնակիչ նկատեց, որ Փաշինյանը ոստիկաններին ամեն ամիս 300 հազար դրամ գումար է տալիս․ «Հո հենց-ընենց չի՞ տալիս՝ առել է, թուրքի խասիաթ է։ Դուք որ գաք՝ ոստիկանը ավելի շատ պատիվ կունենա»։
Բնակիչները նշեցին, որ մյուս քաղաքական ուժերից ով մասնակցում է՝ Նիկոլի ջրաղացին ջուր է լցնում, միակը Թեւանյանի գլխավորած դաշինքն է, որ ճիշտ բան է ասում՝ Նիկոլին հեռացնենք, որ դզվի։ Նրանք համոզմունք հայտնեցին, որ գործող իշխանությունը չի կարող այդքան կեղծել ընտրությունները՝ պետք է ակտիվ մասնակցել։