|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արագածոտնի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու, բժիշկ Տարոն Տոնոյանն ընտրել է հանուն արդարության, «մեր խեղճ ու կրակ ժողովրդի ապագայի համար», ընտրել է հանուն այն բանի, որ մյուս ընտրությունները փողով չլինեն: Yerkir.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ գնացել էր Պռոշյան գյուղը` կատարելու իր ընտրությունը:
Տոնոյանը նշեց, որ Արագածոտնի մարզում ընտրություններին մասնակցողները բավական ակտիվ են, ինչը պայմանավորված է գումարով, իսկ որոշ ընտրատեղամասերում կան նաև կուտակումներ:
Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին` նա նշեց, որ չէր ուզի` ապրիլի 2-ը մեր պատմության մեջ սգո օր լինի: «Ճիշտ է, կորուստներ ենք ունեցել, բայց մենք դիմակայել ենք ուխտադրուժ կերպով մեզ վրա հարձակված մեծաքանակ զորքի, հերոսական պայքար է եղել, ինչի համար էլ կուզեի` ապրիլի 2-ը ոչ թե սգո, այլ հերոսության օր համարվեր»,- ասաց Տոնոյանը: