|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այս պահին մտածում է միայն մեկ բանի մասին՝ պատշաճ կազմակերպել ընտրությունները: Այսպես նա պատասխանեց լրագրողների հարցին, թե չի՞ պատրաստվում հրաժարական տալ:
Մուկուչյանը նշեց, որ այս պահին իրենք զբաղված են ընտրությունների կազմակերպման հարցերով: «Մենք այս պահին կազմակերպում ենք և անցկացնում ենք ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորվել է, հանձնաժողովը գործում է, և թիվ մեկ խնդիրը, որի մասին մտածում ենք, ընտրությունները նորմալ կազմակերպելն է: Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ անհամեմատ կարճ ժամկետում իրականացնելու ենք ահռելի ծավալով աշխատանք: Տեսեք` եթե նախկինում ընտրությունները կազմակերպելու համար ունեինք 70 օր ժամանակ, ապա այժմ այդ ամենը պետք է արվի 40 օրվա ընթացքում»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ այս պահին մտածելու միակ խնդիրն իրենց վերապահված գործառույթները պատշաճ կարգով և պատշաճ ժամկետներում կատարելն է: