կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-25 17:03
Առանց Կատեգորիա

ՀՅԴ-ն այդպիսինը չէ

ՀՅԴ-ն այդպիսինը չէ

Հիսուն հոգի ինքնաբացարկ է հայտարարել: Դե այսինքն տարբեր կուսակցությունների կողմից, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են պատգամավորի թեկնածուներ` տարբեր ընտրատարածքներում, հիմա ինքնաբացարկ են հայտարարել: Առհասարակ թեկնածուն ինքնաբացարկ հայտարարում է մի շարք պատճառներով, օրինակ հասկանում է, որ ասելիք ու ամենակարեւորը անելիք չունի: Թեկնածությունը դնելու պահին չէր հասկանում, քարոզարշավի ընթացքում հասկանում են: Կամ, ինքնաբացարկ են հայտարարում, քանի որ իրենց ճնշում են, բնականաբար մրցակիցները, իրենք էլ, քանի որ բավարար սկզբունքային չեն ու բավականաչափ ուժեղ, ինքնաբացարկ են հայտարարում, մրցասպարեզը թողնելով ուժեղներին, հասկանալով ու ընդունելով, որ իրենցից ավելի ուժեղներ կան:

Ուրիշ տարբերակներ էլ կան, օրինակ կուսակցությունը, որը ռեյտինգային թեկնածու է առաջադրում, քարոզարշավի ընթացքում հասկանում է, որ իրականում տվյալ թեկնածուի հաշվով սխալվել է, ու ստիպում է, առաջարկում է, հորդորում է, որ տվյալ թեկնածուն ինքնաբացարկ հայտարարի: Օրինակ կոմունիստները առաջադրելով մեկին ռեյտինգային թեկնածու, քարոզարշավի ընթացքում հասկանում են, որ տվյալ մարդը ոչ միայն կապիտալիստ է, այլեւ կյանքում երբեք չի կարդացել Մարքսի Կապիտալը, ավելին թաքուն տեղերում բամբասում է Լենինից, չնայած մահացած մարդկանց մասին ճիշտ չէ բամբասելը:

Ամեն դեպքում, ինչպես հասկանում ենք, ինքնաբացարկը, եթե այն պայմանավորված չէ թեկնածուի առողջության վատթարացմամբ, Աստված չանի` մահվամբ, այլ զուտ քաղաքական, ավելին` անձնական բնույթ է կրում, նշանակում է, որ տվյալ թեկնածուներին առաջադրած կուսակցությունները սխալվել են, դրանց կադրային բազան թույլ է, բավարար կիրթ չէ, սկզբունքային չէ, համառ չէ, նպատակադրված չէ:

Այս համատեքստում, եկեք հասկանաք, թե ո՞ր կուսակցությունն է, որի կողմից առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ չեն հայտարարել: ՀՅԴ-ից, օրինակ, ինքնաբացարկ չի եղել: Ի՞նչ է սա նշանակում, առանձնապես ոչինչ. մարդիկ ելել են պայքարի, տվյալ պարագայում` գաղափարական, ու համառորեն, դժվարությամբ առաջ են տանում իրենց պայքարը դեպի հաղթանակ: Բայց մենք արդեն գիտենք, թե ինչպիսի՞նն են այն ուժերը, որոնցից ինքնաբացարկներ են լինում, կնշանակի ՀՅԴ-ն այդպիսինը չէ, ճիշտ հակառակը:

Բ. Գասպարյան