Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Անտվերպենում ձերբակալվել է ավտոմեքենայի վարորդը, որը փորձել է մխրճվել ամբոխի մեջ: Այդ մասին հայտնել է Բելգիայի ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 11:00-ին:
Վարորդը մեծ արագությամբ մուտք է գործել առևտրային փողոց: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նա չի կանգնել կարմիր լույսի ժամանակ: Ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել, հայտնում է «Republic.ru»-ն` հղում անելով «La Derniere Heure»-ին:
Ենթադրվում է, որ վարորդը Հյուսիսային Աֆրիկայից է ծագումով:
Քաղաքում ոստիկանության լրացուցիչ ուժեր են տեղակայվել:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, Լոնդոնում վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի:
Պատահարը տեղի է ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին:Վարորդը լքել է մեքենան Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ հետո դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Իրավակարգի պաշտպանները ձերբակալել են հարձակվողին: Ահաբեկիչների ձեռքից 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են:
Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն: Այն տեղի է ունեցել Բրյուսելում ահաբեկչական գործողություններից ուղիղ մեկ տարի անց:2016-ին Բրյուսելում 2 պայթյուն որոտաց միջազգային օդանավակայանում և մեկը մետրոյի կայարաններից մեկում՝ 32 մարդ զոհվեց, 320-ը ՝ վիրավորվեց: