|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան ժամը 6-ի կողմերը Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր: Վերջին օրերին մինչեւ ուշ գիշեր շտաբում անցկացնող Սարգսյանն անգամ ՀՀԿ շտաբ չի գնացել, այլ շտապ մեկնել է Ծաղկաձոր եւ բավականին ուշ ժամի է վերադարձել այնտեղից: Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում:
Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում