|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Մարտի 11-ին, ժամը 14:19-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Vectra մակնիշի 34 NO 344 և Mercedes C 180 մակնիշի 92 GV 092 պետհամարանիշներով ավտոմեքենաները (5 ուղևոր)։
***
Մարտի 11-ին, ժամը 13:58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել ՛՛Nissan Tiida'' մակնիշի 34 RV 279 պետհամարանիշով ավտոմեքենան: